Tasnim տեղեկատվական գործակալության թղթակիցների դաշտային զեկույցները, ինչպես նաեւ վերջին գիշերների բախումների հրապարակված լուսանկարները մատնանշում են անկարգությունների մասնակիցների շարքերում «ահաբեկչական կազմակերպությունների օպերատիվ խմբերի» ներկայության մասին։
Տեղեկացվել է, որ այդ խմբերը, զինված հրազենով, նռնակներով եւ Մոլոտովի կոկտեյլներով, հարձակումներ են կազմակերպել կարեւոր կառավարական, զինվորական եւ ուժային օբյեկտների դեմ, ինչպես նաեւ կրակել են անվտանգության ուժերի աշխատակիցների եւ անգամ խաղաղ բնակիչների վրա, ինչը հանգեցրել է նրանցից մի քանիսի մահվան։
Ուժային կառույցներում որոշ աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ներկա պահին ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպությունների» օպերատիվ խմբերի մոտ 200 առաջնորդ եւ ղեկավար, իսկ նրանց տներում հայտնաբերվել է զենքի, զինամթերքի, մարտական նռնակների եւ Մոլոտովի կոկտեյլների զգալի քանակություն։
Հունվարի 10-ին անկարգությունների ինտենսիվության նվազման պատճառներից մեկը այդ զինված առաջնորդների եւ ջոկատների հրամանատարների մի մասի ձերբակալումներն են։





























