Չինաստանը կամ Ռուսաստանը կարող են «վերցնել» Գրենլանդիան, եթե դա չանի ԱՄՆ-ն։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչից (որտեղ նա անցկացրել էր հանգստյան օրերը Մար-ա-Լագոյի իր կալվածքում) Վաշինգտոն մեկնող ինքնաթիռի բորտում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Եթե մենք չվերցնենք Գրենլանդիան, ապա դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը. ես դա թույլ չեմ տա»,- ասել է նա։ «Այսպես թե այնպես, Գրենլանդիան մերն է լինելու»,- հայտարարել է ամերիկյան առաջնորդը և հավելել, որ կղզու նկատմամբ վերահսկողությունը Վաշինգտոնին փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքման տարբերակը «ավելի պարզ կլիներ»։
Սպիտակ տան ղեկավարի համոզմամբ՝ Գրենլանդիայի պաշտպանությունը բաղկացած է «երկու լծասարքից»:
Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու անհրաժեշտության մասին։ Դեռևս իր նախագահական առաջին ժամկետի ընթացքում նա առաջարկում էր գնել կղզին, իսկ 2025 թվականի մարտին վստահություն էր հայտնել, որ այն կարելի է բռնակցել։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը վերջերս կասկածի տակ է դրել կղզու նկատմամբ Դանիայի վերահսկողության իրավունքը։





























