Երբ ես ինչ–որ բան ասում եմ, հետո իմ խոսքը չի փոխվում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 12–ին, «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման գործնական կամ ընթացակարգային խոչընդոտները» թեմայով պանելային քննարկման շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը՝ չցանկանալով պատասխանել հարցերին։
Լրագրողներից մեկը դիմելով նրան ասաց. ««Դուք ամեն անգամ խուստովանում եք, պարոն Ադաբեկյան, ես դիմում եմ, որ ձեզ հետ հարցազրույց իրականացնեմ, դուք մերժում եք, ինչի՞ց եք վախենում»։
Աթաբեկյանն արձագանքեց. «Երբ ես դրա նպատակահարմարությունը կգտնեմ, այդ ժամանակ կզրուցեմ»։
Նա անպատասխան թողեց NEWS.am-ի հարցը, թե արդյոք Հայաստանում դատավորները ճնշված են և արդյոք նրանց նկատմամբ ճնշումներ գործադրվում են։





























