Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ «Վալենսիայից» ավելի բարդ մրցակցություն է սպասում, քան «Ռեալի» հետ ստացվեց։

«Վալենսիային» միշտ բարդ մրցակից եմ համարել։ Նրանք բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում։ Իմ կարծիքը մնում է նույնը։ Ի տարբերություն «Ռեալի» հետ հանդիպմանը, կարծում եմ, որ այս դիմակայությունում հաղթողը որոշվելու է վերջին պահին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Մարզիչը նաեւ հայտնել է, որ հարցականի տակ է միայն Բուսկետսի մասնակցությունը, իսկ Չավին, Ինյեստան եւ Պեդրոն կարող են մասնակցել «Վալենսիայի» հետ մրցավեճին։ 

Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

«Բարսելոնա» - «Վալենսիա» զույգի հաղթողը եզրափակիչում մրցելու է Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։