Մինչև ձմռան վերջ Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագիր չի լինի, իսկ 2026 թվականին պատերազմն ավարտելու հավանականություն չկա, ըստ УНИАН գործակալության՝ հայտարարել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։

Ըստ նրա՝ բանակցային գործընթացի հաջորդ էական վերելքը հնարավոր է փետրվարի վերջին։ Կուլեբան չի բացառել ժամանակավոր հրադադարի հնարավորությունը, սակայն զգուշացնում է, որ այն երկարատև չի լինի։

Նրա կարծիքով՝ պատերազմներն ավարտվում են միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերից կա ուժեղ մոտիվացիա, սակայն այդ համադրությունն այժմ բացակայում է։ «Ռուսաստանը վստահ է, որ կարող է ռազմական ճանապարհով հասնել իր նպատակներին, իսկ Ուկրաինան վստահ է, որ կարող է պահպանել իր դիրքերը»,- նշել է նա։