Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող լցանավին, որը սպասում էր բուսական յուղով բեռնվելուն, գրել է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան։

«Անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է, նավի վրա հրդեհը մարվում է։

Հարձակում է տեղի ունեցել նաև Օդեսայի նավահանգստից եգիպտացորենի բեռով Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկության դուրս եկած նավի վրա։ Տուժածներ չկան, և նավը շարունակում է իր ճանապարհորդությունը»,- նշել է Կուլեբան։