Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգելու արդյունքում ԱՄՆ ռազմական գործողության նպատակներից մեկը Չինաստանին ուղերձ հղելն էր. «Հեռու մնացեք Ամերիկայից»,- գրում է Reuters-ը։
Առնվազն երկու տասնամյակ Պեկինը ձգտել է մեծացնել իր ազդեցությունը Լատինական Ամերիկայում՝ ոչ միայն տնտեսական հնարավորություններ ձեռք բերելու, այլև իր գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցի սահմանին ռազմավարական հենարան ձեռք բերելու համար, գրում է գործակալությունը։
Թրամփի վարչակազմի մի քանի պաշտոնյաներ Ռոյթերս Reuters-ին հայտարարել են, որ Մադուրոյի դեմ ԱՄՆ նախագահի գործողությունները մասամբ ուղղված էին Չինաստանի հավակնություններին հակազդելուն, և որ այն օրերը, երբ Պեկինը փոխառված միջոցներ էր կիրառում Վենեսուելայից էժան նավթ ստանալու համար, անցել են։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մերժում է Միացյալ Նահանգների միակողմանի, անօրինական և ագրեսիվ գործողությունները։ «Չինաստանը և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրները պահպանում են բարեկամական փոխանակումները և համագործակցությունը։ Անկախ նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը, մենք կմնանք բարեկամներ և գործընկերներ»,- ասել է դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենգյուն։
Վարչակազմի պաշտոնյաներից մեկը նշել է, որ «Չինաստանը պետք է մտահոգված լինի Արևմտյան կիսագնդում իր վիճակով», հավելելով, որ տարածաշրջանում իրենց գործընկերները գնալով ավելի են գիտակցում, որ Չինաստանն ի վիճակի չէ պաշտպանել իրենց։





























