ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է այն թեզը, որ միջազգային ասպարեզում իր համար գլխավոր զսպող գործոնը սեփական բարոյականությունն է։ Նման հայտարարությամբ նա հանդես է եկել CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Ես խոսում եմ բարոյականության մասին, ես բարձր բարոյական արժեքների տեր մարդ եմ։ Ես չեմ սիրում տեսնել մահ, ես չեմ սիրում տեսնել, թե ինչպես են տառապում մեր մարդիկ։ Ես նաև չեմ սիրում տեսնել հակառակ կողմի մարդկանց տառապանքը»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչն է իրեն զսպում միջազգային ասպարեզում որոշումներ կայացնելիս։

«Երբ մենք մտանք Վենեսուելա, մենք կորուստներ չկրեցինք, բայց մյուս կողմից բազմաթիվ մարդիկ զոհվեցին։ Ինձ դա դուր չի գալիս»,- շարունակել է Թրամփը։ «Հետևաբար, այո՛, [որոշումների կայացումը] սահմանափակվում է բարոյականությամբ, իսկ ես շատ բարձր բարոյականություն ունեմ, հենց դրանով էլ այն սահմանափակվում է»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Այն ճշտող հարցին, թե արդյոք իր լիազորությունները՝ որպես գլխավոր հրամանատար, սահմանափակում են ԱՄՆ սահմանադրությունն ու դատարանները, Թրամփը հայտարարել է, որ «դա ինքնին հասկանալի է»։