ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը ձեռքբերովի քաղաքացիությունից կզրկի այն նատուրալիզացված ներգաղթյալներին, ովքեր կմասնակցեն համաքաղաքացիների դեմ ուղղված խարդախություններին։ Այս մասին նա ասել է Միչիգանի Դետրոյթ քաղաքում կայացած իր ելույթի ժամանակ։
«Մենք քաղաքացիությունից կզրկենք նաև Սոմալիից կամ այլ երկրներից եկած բոլոր նատուրալիզացված ներգաղթյալներին, ովքեր կդատապարտվեն մեր քաղաքացիների նկատմամբ խարդախություն իրականացնելու համար։ Մենք նրանց դուրս կշպրտենք այստեղից»,- ասել է նա։
«Եվ եթե դուք եկել եք Ամերիկա՝ ամերիկացիներին կողոպտելու համար, մենք ձեզ կբանտարկենք և հետ կուղարկենք այնտեղ, որտեղից եկել եք»,- հավելել է նա։





























