ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով լրագրողներին Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել է շշից հնացած կաթ խմել։

«Մենք այստեղ կաթ ունենք։ Այն այնտեղ է հինգ օր... Ես այն բերել եմ, որ մամուլը փորձի», - ասել է նա։

Ըստ տեղեկությունների՝ վարչակազմի անդամները ծիծաղել են նախագահի կատակների վրա։ Թրամփը ասել է, որ բոլորն էլ երեխա ժամանակ խմել են նույն շշից, ապա առաջակել է լրագրողներին, որ եթե նրանք միմյանց վստահում են, փորձել կաթը նույն շշից։

Սա տեղի է ունեցել ԱՄՆ վարչակազմի կողմից հանրային դպրոցներին ամբողջական կաթ տրամադրելու որոշման ֆոնին՝ 1942 թվականին մեկնարկած, բայց 2012 թվականին դադարեցված ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ նվազեցնել մանկական ճարպակալումը։

Իր հերթին, Թրամփը նշել է, որ կաթը նպաստում է ճանաչողական զարգացմանը և ավելի լավ այլընտրանք է հյութերին և գազավորված ըմպելիքներին։ ԱՄՆ նախագահը նշել է, որ կաթը մի քանի ճանաչողական թեստերում իր հաջող արդյունքի գրավականն է եղել։