Բնակչության շրջանում պատվաստվածների տեսակարար կշռի առումով հաջողվո՞ւմ է առաջընթաց ապահովել, որովհետև պատվաստվման դեմ այդ հակաքարոզչությունը անընդհատ ինչ-որ աղբյուրներ ունի և անընդհատ ինչ-որ ժամանակ առ ժամանակ ինքը տեսանելի է դառնում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
Վերջինս նշեց. «Մենք ունենք թիրախային երեք պատվաստումներ, որոնք զրոյից մեկ տարեկան երեխաների համար չեն, դա ՄՊՊ պատվաստանյութն է, որը մենք իրականացնում ենք 13-ից 16 տարեկան դեռահասների շրջանում, և աղջիկներին, և տղաներին։ Դա կանխարգելում է քաղցկեղը, և պիտի ասեմ, որ սրա մասով էլ 2025 թվականին գրանցել ենք 48% ընդգրկվածություն, մինչդեռ 2021 թվականին եղել է 10.8%։ Այսինքն այստեղ էլ բավական առաջընթաց ունենք։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր ընտանեկան բժիշկներին, մանկաբույժներին, որովհետև սա նրանց նաև աշխատանքի արդյունքն է։
Հաջորդը գրիպի դեմ պատվաստանյութերի ցուցանիշներն են, մենք այս տարի պատվաստումները շատ ավելի վաղ ենք սկսել։ Հայաստանում սեպտեմբեր ամսից արդեն առկա են գրիպի դեմ պատվաստանյութը, և մոտ 200 000 դեղաչափից արդեն 95%-ի չափով մենք իրականացրել ենք պատվաստումները։
Ջրծաղիկի պատվաստանյութը մենք իրականացնում պատվաստումները իրականացնում ենք նախազորակոչային և զորակոչային տարիքի մեր քաղաքացիների համար»։





























