Մեքսիկայում թմրակարտելների միջեւ «ռազբորկաների» զոհերի զանգվածային գերեզմանոցներ են գտել: Երկու գերեզմանոցներում հայտնաբերվել է 15 մարդ մարմին:
Դա տեղի է ունեցել թմրակարտելներից մեկի` Los Zetas-ի առաջնորդներից մեկի ձերբակալման ժամանակ:
Մեքսիկայի համար թմրակարտելների անդամների գաղտնի գերեզմանոցները նորություն չեն: Այս երկրի մի քանի նահանգներով են անցնում թմրաթրաֆիկի հոսքերը:
2006-ին, երբ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պատերազմ հայտարարեց հանցավորությանն ու թմրաթրաֆիկին, երկրում, շուրջ 47 հազար մարդ սպանվեց: Նախագահի հրամանով երկրի հյուսիսային շրջաններ զորք մտցվեց, սակայն այդպես էլ չհաջողվեց իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























