50-200 մլն տարի հետո Ամերիկան եւ Եվրասիան կբախվեն հուսիսային բեւեռում: Դրանից հետո նորաստեղծ սուպեր մայրցամաքին կմիանան նաեւ Աֆրիկան եւ Եվրասիան: Նման եզրակացության են եկել Յելի համալսարանի գիտնականները:

Իր տեղում կմնա միայն Անտարկտիդան, պնդում են Nature ամսագրում տպագրված հոդվածի հեղինակները: Գիտնականները նոր սուպերմայրցամաքը կաչել են Ամազիա:

Նախկինում երկրագնդի վրա արդեն եղել են սուպերմայրցամաքներ. 300 մլն տարի առաջ եղել է մեկ հսկայական մայրցամաք` Պանգեան: Աշխարհագրագետները համարում են, որ մինչ այդ եղել են նաեւ այլ մայրցամաքներ, օրինակ Ռոդինիան, որը գոյություն է ունեցել շուրջ մեկ միլիարդ տարի առաջ եւ Նունան` 1,8 մլրդ տարի առաջ:

Գիտնականների ներկայացրած տարբերակում իրար կմիանան Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները, կվերանա Կարիբյան ծովը, որից հետո «միասնական» Ամերիկան կմիանա Եվրասիային: Այնուհետեւ Ամազիային կմիանան նաեւ Աֆրիկան ու Ավստրալիան: