Գրենլանդիայի եւ Անտարկտիդայի սառցային ծածկույթի, լեռնային գագաթների ձյան եւ սառույցների  հալվելու հետեւանքով 2003-2010թթ. Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է գրեթե 12 մմ-ով: Այս մասին հայտարարել են ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչություն (ՆԱՍԱ) մասնագետները:

Գիտնականների սահմանմամբ` սառցային զանգվածի ընդհանուր կորուստը 8 տարում  կազմել է գրեթե 4,3 տրիլիոն տոննա: Դա, ըստ մասնագետների, կբավականացներ ԱՄՆ տարածքը 46 սմ հաստությամբ սառցե շերտով ծածկելու համար:

Գիտնականները կարծում են, որ ստացված նոր տվյալները թույլ կտան պատասխանել կլիմայական գլոբալ փոփոխությունների կարեւոր հարցերին: Արբանյակների հետազոտությունները թույլ են տվել սահմանել, թե այդ գործընթացներում որքան ավանդ է ունենում մոլորակի ամեն մի առանձին սառցավայրը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գրենլանդիայում եւ Անտարկտիդայում ամեն տարի 385 մլրդ տոննա սառույց է հալվում, այլ սառցավայրերում եւ լեռնային բարձունքներում` 148 մլրդ տոննա: