Զառա Արամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում ժամը 17:00-ին։ Այս մասին հայտնել է նրա դուստրը։

«Իմ ամենա լուսավոր, ժպտերեսիկ ու ծիծաղկոտ...արդեն կարոտում եմ ծիծաղդ ու ժպիտդ, չգիտեմ թե էլ ինչ եմ անելու, ոնց...միշտ զգալու եմ կարիքդ...

Մորս` Զառա Արամյանի, այդքան մեծ սիրտը որի մեջ տեղավորվում էինք բոլորս, այսօր կանգնեց...»,– գրել է նա։