«Զենիթի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին երկարաձգել է պայմանագիրը պետերբուրգյան ակումբի հետ, հաղորդում է «Զենիթի» պաշտոնական կայքը։
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2015 թվականը։
Նոր պայմանագրի համաձայն, թիմին մարզելուց բացի, Սպալետին զբաղվելու է նաեւ տրանսֆերային քաղաքականությամբ։
Հիշեցնենք, որ իտալացի մարզիչը 2009 թվականից է գլխավորում «Զենիթը»։ Նրա գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի ակումբը դարձել է Ռուսաստանի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։
Այս մրցաշրջանում «Զենիթը» պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց։
2011թ. Սպալետին Ռուսաստանի ֆուտբոլային միության կողմից ճանաչվել է ռուսական Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ։



























