Ավստրիացի մոդեռնիստ Գուստավ Քլիմթի վերջերս հայտնաբերված նկարը սենսացիա չի դարձել Sotheby’s-ի աճուրդում, ինչպես որ սպասում էին կազմակերպիչները: Այն վաճառվել է հայտարարված գնից ցածր` 6,7 միլիոն եվրոյով: 

«Սոսնիները լճափին» նկարը Քլիմթը նկարել է 1901 թվականին, իսկ 1902 թվականին այն գնվել էր Դյուսելդորֆի ցուցահանդեսում հավաքածուների սեփականատերեր Ռիչարդ եւ Կլարա Քենիգս-Բունգների կողմից: Մեկ տարի անց նրանք նկարը մատուցել են իրենց դստերը որպես հարսանեկան նվեր, մեկ դարի ընթացքում նկարը գտնվել է մեկ ընտանիքի մոտ, եւ անհայտ է եղել արվեստաբանների համար: 

«ХХ դարի իմպրեսիոնիստները եւ արվեստը» աճուրդում Քլիմթի նոր կտավը ցուցադրելով Sotheby’s-ում սենսացիայի են սպասել:

Այսպես, անցյալ տարվա նոյեմբերի նախորդ աճուրդում Քլիմթի «Լիցլբերգը Աթերզեում» նկարը վաճառվել էր 40,4 միլիոն դոլարով: 

Ավստրիացի նկարչի ամենաթանկ նկարը նախկինի պես մնում է «Ադել Բրոխ Բաուր I-ի դիմանկարը», որը հայտնի է նաեւ որպես «Ոսկե Ադելը»: 2006 թվականին վերականգնված դիմանկարը, աճուրդից վաճառվել է 135 միլիոն եվրոյով. այն գնել է ամերիկացի գործարար Ռոնալդ Լաուդերը: 2006 թվականին կտավը դարձել է աշխարհի ամենաթանկ գեղարվեստական գործը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: