Դավոսում իր ելույթի ժամանակ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին անվանել է «մեծ առաջնորդներից մեկը» և «իր ընկերը», հաղրդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իլհամ Ալիևը մեծ առաջնորդներից մեկն է։
Ննման կերպ է նա մեկնաբանել նախագահ Ալիևի կարծիքը «տարածաշրջանային նվաճումների կարևորության մասին, ինչպես օրինակ՝ Ադրբեջանն է»։
Ալեքսանդր Վուչիչը նշել է, որ «այսօր շատ հազվադեպ է հանդիպել նման առաջնորդի»։
Վուչիչի բնորոշմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը, Հայաստանը և Սերբիան համեմատաբար փոքր բնակչություն ունեն, նրանց դերը ապագայում միայն կաճի։
«Ես համոզված եմ, որ մեր կարևորությունը ապագայում կաճի։ Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, Սերբիան՝ 7 միլիոն, իսկ Ադրբեջանը՝ 10 միլիոն։ Մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք և միասին շատ բաներ անենք։ Քանի որ այսօրվա աշխարհում, որտեղ բախվում ենք կանոնների բացակայության, գործում է «մեծ ձուկը խժռում է փոքր ձկանը» սկզբունքը, և դա հայտարարվում է բացահայտ՝ նույնիսկ չփորձելով թաքցնել այն»,- ասել է Վուչիչը։
Սերբիայի նախագահը շեշտել է համագործակցության և համատեղ գործողությունների կարևորությունը՝ նշելով, որ «այլընտրանքը կամ խոշոր աշխարհաքաղաքական դաշինքներին միանալն է, կամ սեփական ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելը»։ Նա նշել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Սերբիայի ժողովուրդները «կընտրեն երկրորդ ուղին՝ պահպանելով ազգային շահերը՝ միաժամանակ բաց մնալով բոլոր գործընկերների հետ համագործակցության համար»։





























