Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը գլխավորեց Անգլիայի ազգային հավաքականը, գրում է ESPN-ը։
Փետրվարի 9-ին մամուլի ասուլիսի ժամանակ Անգլիայի ֆուտբոլային ասոցացիայի (FA) ներկայացուցիչները հայտարարել են, որ հենց Պիրսն է Անգլիայի հավաքականին նախապատրաստելու փետրվարի 29-ին Լոնդոնում կայանալիք հոլանդացիների հետ ընկերական հանդիպմանը։
Իսկ, թե ով է Եվրո-2012-ում լինելու անգլիացիների գլխավոր մարզիչը, դեռեւս հայտնի չէ։
«Կարող եմ հայտարարել, որ Ստյուարտ Պիրսն է Անգլիայի հավաքականին նախապատրաստելու Հոլանդիայի հետ հանդիպմանը»,- նշել է FA-ի ղեկավար Դեւիդ Բերնշտեյնը։
«Պիրսը երիտասարադական հավաքականում աշխատելու մեծ փորձ ունի եւ նա եղել է Ֆաբիո Կապելոյի օգնականը»,- ավելացրել է Բերնշտեյնը։
49-ամյա Պիրսը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է անգլիական «Նոթինգեմ Ֆորեստում», «Մանչսեթեր Սիթիում», իսկ 2007 թվականից գլխավորում է Անգլիայի երիտասարդական հավաքականը։ 2012-ին նշանակվել է Մեծ Բրիտանիայի վերաստեղծված օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ։




























