Չորեքշաբթի՝ հունվարի 21-ին, մահացել է «Ուկրէներգո»-ի նախկին ղեկավար տնօրեն Ալեքսեյ Բրեխտը, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով էներգետիկ շրջանակների աղբյուրներին։

Մահվան հանգամանքներին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Բրեխտը էլեկտրահարվել է «Ուկրէներգո»-ի ենթակայանում, երբ դիպել է լարին։

Էներգետիկայի նախարարությունը հաստատել է Բրեխտի մահը։ Նախարարությունից հայտնել են, որ Բրեխտը 2024-2025 թվականներին հսկայական պատասխանատվություն է ստանձնել՝ «Ուկրէներգո»-ն ղեկավարելով որպես վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Հետագայում նա պատասխանատու էր ցանցի շահագործման և վերականգնման համար։

«Նա ամեն ինչ արեց համակարգը պահպանելու համար։ Նրա ներդրումը Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգի կայունության մեջ դժվար է գերագնահատել», - ասված է հայտարարության մեջ։