Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը նշել են տարածաշրջանային անվտանգության շրջանակներում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության կարևորությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի շրջանակներում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական ջանքերն ու վստահության ամրապնդման միջոցառումները, ձեռք բերված պայմանավորվածությունները և խաղաղության հեռանկարները»։




























