ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ կրկին թվարկել է այն հակամարտությունները, որոնք, իր խոսքով, ինքը կարգավորել է, հայտնում է NBC News-ը։
Թրամփի ցուցակում ներառվել են Գազայի պատերազմը, Կամբոջայի և Թաիլանդի միջև հակամարտությունը, պակիստանա-հնդկական հակամարտությունը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Նա նաև հիշատակել է Եգիպտոսի և Եթովպիայի հարաբերություններում առկա լարվածությունը։
Նշենք, որ փաստաթուղթը ստորագրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։





























