Հայաստանի սահմաններից դուրս Եպիսկոպոսաց ժողովների անցկացումը նորություն չէ։ Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ նմանատիպ բան նախկինում էլ է պատահել։ «Անցնող տասնամյակներում որևէ մեկը չէր պատկերացնի, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք կասպատակեն հարյուրավոր ԱԱԾ-ականներ, հարյուրավոր քահանաների մասնակցությամբ ժողովին կարող են ԱԱԾ-ականներ գալ՝ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու համար Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով», - հավելել է Մանուկյանը։

Նախկինում, ինչպես նշել է պատգամավորը, անհնար էր համարվում, որ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի նախագահությամբ նախապես հայտարարված և պլանավորված հոգևորականների ժողովը կարող էր խափանվել ժողովի օրը նրա կալանավորմամբ (նկատի ունենալով անցյալ տարվա հունիսյան իրադարձությունները – խմբ.):

«Ոչ ոք չէր պատկերացնի, որ ԱԱԾ-ականների ուղեկցությամբ եպիսկոպոսների տեղաշարժ կարող է լինել»։ Մանուկյանը վրդովմունք է հայտնել, որ գործընթացին միացել են և՛ իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչները, և՛ նույնիսկ ներքին գործերի նախարարը՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։