Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ դատավորը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, կարող է մեկ օրվա ընթացքում վարչական որոշում կայացնել Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանների դեմ՝ խախտելով Սահմանադրությունը, գործող օրենսդրությունը և բարոյական նորմերը: Այս մասին հունվարի 22-ին Ազգային ժողովում իր ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նա նաև մեկնաբանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարությունները՝ նշելով, որ կաթողիկոսի նստավայրը գտնվում է այնտեղ, որտեղ բնակվում է հենց կաթողիկոսը: «Աստված մի արասցե, իհարկե, բայց նրանց խելագարության մակարդակն այնպիսին է, որ մենք պարզապես չենք կարող բացառել այն հնարավորությունը, որ վաղը կաթողիկոսը կարող է հայտնվել մեկուսարանում: Այդ դեպքում դալ էլ հենց կլինի նոր վեհարանը», - հավելել է ընդդիմադիր պատգամավորը:





























