Ռուսաստանի Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը վթարից հետո թելեգրամյան ալիքով կապ է հաստատել։

Նա տեսաուղերձ է հրապարակել իր հիվանդասենյակից։ Տեսաուղերձում պաշտոնյան պատմել է, որ բժիշկներն իրեն ազդրոսկրի կոտրվածք են ախտորոշել։

«Բժիշկներն, իհարկե, պնդում են, որ ես լիովին վերացարկվեմ բոլոր արտաքին շփումներից և աշխատանքային հարցերից։ Բայց, իհարկե, ես դա չեմ կարող անել և չեմ էլ ուզում»,- ասել է Խինշտեյնը։

Նահանգապետը շնորհակալություն է հայտնել Կուրսկի տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցի և Ռուսաստանի առողջապահության նախարարության աշխատակիցներին։ Վերջիններս պարոն Խինշտեյնին առաջարկել են տեղափոխել Մոսկվա բուժման, սակայն նա որոշել է «բուժում ստանալ Կուրսկում»։

Ալեքսանդր Խինշտեյնը ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Կուրսկի մարզի Կոնիշևսկի շրջան գնալու ճանապարհին։ Եղանակային պայմանների պատճառով նահանգապետի ավտոմեքենան սահել է ճանապարհի դժվարանցանելի հատվածում և շպրտվել ճամփեզր։ Վթարի հետևանքով այլ վիրավորներ չկան, հաղորդում է «Коммерсантъ»-ը։