«Ռազմական դիտորդ» թելեգրամյան ալիքը նկատել է Միջերկրական ծովում GRINCH լցանավի առգրավման տեսանյութը, որը հրապարակել են Ֆրանսիայի ռազմածովային ուժերը։
«Ֆրանսիական հատուկ նշանակության ուժերը NH90 Caiman Marine ուղղաթիռից՝ Մուրմանսկի նավահանգստից ուղղություն վերցրած ռուսական նավթ տեղափոխելու մեջ մեղադրվող նավ են բարձրացել։
Ըստ տեղեկությունների՝ գործողությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ»,- հաղորդել է ալիքը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում Ռուսաստանից մեկնող նավթատար լցանավ են կալանել։





























