Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովը ձեռք է բերել Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյան ինստիտուտը)։

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում սակայն ընկերության գործադիր մարմնի ղեկավարը փոխվել է այս տարվա հունվարի 19-ին և այժմ ռուսական «Սիտրոնիկս» ԲԸ-ն է, որը պատկանում է Եվտուշենկովին։ Ընդ որում՝ «Սիտրոնիքսը» «Մերգելյան ինստիտուտը» ղեկավարել է նաև 2009-2018 թվականներին։

Նշենք, որ «Սիտրոնիքսը» ստանձնել է նաեւ «Մարս» գործարանի կառավարումը։

Հիշեցնենք, որ «Սիտրոնիքսը» պատկանում է ռուսական «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերությանը, որի հիմնադիրն ու հիմնական բաժնետերը Վլադիմիր Եվտուշենկովն է։