Այսօր առավոտյան դաշնային գործակալները Մինեապոլիսի (Մինեսոթայի նահանգ) հարավային մասում կրակել են մի տղամարդու վրա, տեղեկացրել է Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ՛Հարան, հաղորդել է Minnesota Star Tribune-ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ կա տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են մի քանի գործակալներ գետնին տապալում տղամարդուն եւ մի քանի անգամ կրակում նրա վրա։ Ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ տղամարդը զինված էր ատրճանակով։
Հիշեցնենք, որ նման դեպք տեղի էր ունեցել Մինեապոլիսում հունվարի 7-ին։
Այդ ժամանակ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանության (ICE) աշխատակից Ջոնաթան Ռոսը մահացու վիրավորել էր ԱՄՆ 37-ամյա քաղաքացուհուն՝ Ռենե Գուդին, երբ նա իր ամենագնացի ղեկին էր։ Հրաձգությունը զայրացրել եւ բողոքի ալիք է բարձրացրել դաշնային իմիգրացիոն ծառայության աշխատակիցների ներկայության դեմ։




























