ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում, մինչև Տեխաս, ավելի քան 500 000 սպառողներ մնացել են առանց էլեկտրականության՝ սարսափելի ձմեռային փոթորկի հետևանքով, որը սպառնում է կաթվածահար անել երկրի արևելյան նահանգները ուժեղ ձնաբքի պատճառով, հաղորդում է Reuters-ը։

Օդերևութաբանները հայտնել են, որ ձյունը, ջրացեխը, սառցե անձրևը և վտանգավոր ցածր ջերմաստիճանները այսօր և ամբողջ շաբաթը կծածկեն երկրի արևելյան հատվածի երկու երրորդը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոթորիկներն անվանել է «պատմական» և երեկ հաստատել է դաշնային արտակարգ դրության հայտարարությունները Հարավային Կարոլինա, Վիրջինիա, Թենեսի, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա, Մերիլենդ, Արկանզաս, Կենտուկի, Լուիզիանա, Միսիսիպի, Ինդիանա և Արևմտյան Վիրջինիա նահանգներում։

Արևելյան ժամանակով առավոտյան 07:23-ի դրությամբ ԱՄՆ-ում ավելի քան 500 000 սպառողներ մնացել են առանց էլեկտրականության, ըստ PowerOutage.us-ի։ Միայն Միսիսիպիում, Տեխասում և Թենեսիում ավելի քան 100 000 մարդ մնացել է առանց լույսի։ Այլ տուժած նահանգների թվում են Լուիզիանան և Նյու Մեքսիկոն։