ԲԴԽ-ում հունվարի 22-23-ին տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 34 հավակնորդ։

ԲԴԽ–ից NEWS.am–ին հայտնում են, որ հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։