Մեր հայրենակիցները Գորիսից դուրս են եկել, բայց թե որտեղ են այս պահին գտնվում, չենք կարող ասել։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ անդրադառնալով Արցախից օրերս Հայաստան վերադարձած 10 մեր հայրենակիցներին։
«Նրանք գտնվում են պետական հոգեծության ներքո, անցնում են անհրաժեշտ բուժզննումները և հոգեբանական աջակցությունները։ Միայնակ ապրող և հարազատ չունեցող մարդիկ կգտնվեն պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչև բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում»,–ասաց նա։
Ավելի վաղ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 11 հայրենակիցներ բուժզննում են անցել, որոնցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։




























