Օտարերկրյա հետախուզական գործակալությունների համար աշխատելու մեջ կասկածվող բրիտանացին արտաքսվել է Աբխազիայից, հաղորդում է «Спутник Ближнее зарубежье»-ն՝ հղում անելով Աբխազիայի պետական անվտանգության ծառայությանը։
«Կուլդիպ Սինգհը մշակում էր մի նախագիծ, որը նրան հնարավորություն կտար տվյալներ հավաքել Աբխազիայի բնակավայրերի, ռազմական օբյեկտների և այլ ենթակառուցվածքների գտնվելու վայրերի վերաբերյալ։
Ձերբակալվածը հայտնել է, որ ավելի քան 13 տարի աշխատել է Լոնդոնի ոստիկանության հետախուզական վարչությունում և հրաժարական է տվել կոռուպցիայի պատճառով։
Նա գրեթե մեկ տարի ապրել է Ռուսաստանում, ապա՝ Վրաստանում։ Այնուհետև տեղափոխվել է Աբխազիա, որտեղ դասավանդել է անգլերեն և բիլիարդի սրահ բացել», - ասված է Աբխազիայի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։




























