Ռազմական ուժերը ծովային ական են հայտնաբերել Սևծովյան լողափին՝ Ռումինիայի Կոնստանցա շրջանի Կապու Միդիա վարժարանի մոտակայքում։ Դրա մասին հայտնել են Ռումինիայի պաշտպանության նախարարությունից։

«Չորեքշաբթի՝ հունվարի 28-ին, մոտավորապես 10:05-ին, Կապու Միդիա վարժարանի զինծառայողները հրաձգարանի դիմացի լողափում ծովային ական են հայտնաբերել», - ասված է հայտարարության մեջ։

Զինվորականները և ոստիկանության աշխատակիցները շրջափակել են պարագիծը, ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ։ Դեպքի վայր ժամանած փորձագետները սկսել են որոշել ականի տեսակը և վնասազերծել այն։

Կոնստանցա քաղաքից 20 կմ հյուսիս ընկած Կապու Միդիայի ազգային օդային պաշտպանության ուսումնական կենտրոնը երկրում միակ վարժական հրաձգարանն է, որտեղ օդային պաշտպանության համակարգերն օգտագործվում են մարտական ​​կրակոցների վարժանքների համար։