Հայաստանը կորցրել է իր երաշխավորներին։ Փաստն այն է, որ Երեւանը հստակ դիրքորոշում չունի ներկայիս կառավարության նպատակների վերաբերյալ։ Բացի Հայաստանին վնաս հասցնելուց։ Այս մասին հունվարի 30-ին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը՝ «Հայաստանի Հանրապետությունը եւ Հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով բանավեճի ժամանակ։ Նա նշել է, որ բոլորը պետք է ներգրավվեն նոր ռազմավարության մշակման գործում, քանի որ սպառնալիքներն ուղղված են ոչ միայն ընդդիմությանը։
«Երբ անվտանգությունը սպառնալիքի տակ է ֆիզիկապես, կենսաբանորեն, բարոյապես եւ հոգեբանորեն՝ տեղեկատվական ահաբեկչության իմաստով, ապա ոչ ոք չի հարցնի՝ ով է ընդդիմություն եւ ով՝ կառավարություն, ով հարուստը եւ ով աղքատը»,- ասել է Զաքարյանը։
Ընդդիմադիր գործիչը համոզված է, որ առաջին հերթին պետք է մշակվի ռազմական պաշտպանության նոր մոդել։ Այն պետք է համապատասխանի ժամանակակից պահանջներին, մարտահրավերներին եւ իրողություններին։ Մասնավորապես, ըստ ՀՀԿ ներկայացուցչի, Հայաստանը պետք է առավելություն ունենա Ադրբեջանի նկատմամբ տեխնոլոգիաների եւ կիբեռտարածության առումով։ «Եթե մեր բնակավայրերը գտնվում են Ադրբեջանի նշանառության տակ, ապա Ադրբեջանի կիբեռտարածությունը պետք է լինի մեր նշանառության տակ։ Այս մոտեցմամբ մենք կկարողանանք պահպանել հավասարակշռությունը»,- նշել է Զաքարյանը։





























