Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում բնակվող ամուսինները, որ 65 տարի ապրել են միասին, մահացել են նույն օրը` 88 րոպե տարբերությամբ:

Մարջորի Լենդիսը մահացել է փետրվարի 6-ին հիվանդանոցում, տեւական հիվանդությունից հետո: Ամուսինը` 89-ամյա Ջեյմս Լենդիսը նրան շուտափույթ հանդիպում է խոստացել:

Մեկուկես ժամ անց թոշակառուն իրեն վատ է զգացել, եւ նա մահացել է սրտի նոպայից: Նրանց թոռնուհու` Էվան Միլլերի խոսքով, ամուսինները չին կարողանում ապրել առանց իրար: Ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Լենդիսն ու նրա կինը ծանոթացել էին պարահրապարակում եւ ամուսնացել էին 1946թ.:

The Huffington Post-ը գրում է, որ նման դեպքերը հազվադեպ չէ: Ըստ տեսության, երկար ժամանակ իրար հետ ապրած ամուսինների սրտային ռիթմերի միջեւ ինչ-որ կապ է առաջանում, եւ երբ այդ կապը կտրվում է, կարող է սրտի նոպա լինել: Թեեւ գիտնականների մեկ այլ խումբ կարծում է, որ տարեց ամուսիններն ուղղակի չեն կարողանում դիմանալ վշտին: