«Կիեւ-Մինսկ» գնացքում անտեր արկղ են գտել, որի մեջ 180 հազար դոլար է եղել: Այն հայտնաբերել են ուկրաինացի մաքսավորներն ու սահմանապահները փետրվարի 10-ի գիշերը:

Արժույթը թաքցվել էր վագոններից մեկում: Զուգարանի աղբարկղի մոտ երեք տուփ է եղել, որոնց մեջ 100 դոլարանոցների 18 փաթեթ է եղել:

Գումարի տիրոջն առայժմ չի հաջողվել գտնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: