Ծանր հիվանդությունից հետո, մահացել է մայրս՝ Հերմինե Հովհաննիսյանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Մեր լույսն ու ջերմությունը այսօր գնաց հավիտենական հանգստի ու խաղաղության… Բարի ճանապարհ, մամ…
Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30-19:30,
վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 11:00-ին»,– նշել է նա։




























