Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած սահմանադրության հանրաքվեի։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անգամ Հայաստանի իշխանություններին ուղղված պահանջն է պարզ. Դուք հրապարակում եք մեր ուզած նախագծի տեքտը, մենք ստորագրում ենք նախաստորագրած թուղթը, դուք դրանով խաբում եք ժողովրդին, հետո փոխում եք Սահմանադրությունը։

Թե էլ ինչեր են այսպես պայմանավորվել, դեռևս չգիտենք, բայց կարծում եմ սա պետք է ևս մեկ առիթ դառնա գործող վարչախմբին մերժելու համար։ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդողանի սրտի ղեկավար»։