Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի սպանված որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի ընտանիքը ստացել է նրա մարմինը՝ հուղարկավորելու համար։ Այս մասին հայտնել է Libya al-Ahrar հեռուստաալիքը։

Ըստ նրա տվյալների՝ Սեյֆ ալ-Իսլամի աճյունը փոխանցվել է Քադաֆիի կլանին Էզ-Զինտան քաղաքում, որտեղ նախօրեին տեղի է ունեցել քաղաքական գործչի սպանությունը: