ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակում ավելացրել է Իրանի հետ կապված 14 լցանավ, ինչպես նաև Թուրքիայում, ԱՄԷ-ում և Չինաստանում գրանցված 15 ընկերություն։ Սահմանափակումները վերաբերում են նաև երկու անձի։
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ միջոցառումները կապված են իրանական նավթի և նավթամթերքի անօրինական առևտրի հետ։
Վաշինգտոնը նախկինում արդեն ընդլայնել էր Թեհրանի դեմ պատժամիջոցները՝ ավելացնելով մի շարք անձանց, կազմակերպությունների և նավեր, որոնք, ըստ ԱՄՆ-ի, կապված են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հետ։





























