Հայկական կողմը դեռեւս չի բացահայտում, թե երբ ու կոնկրետ ինչ օրակարգով է ԱՄՆ փոխնախագահ Վենսն այցելելու Հայաստան։
«Այո', ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այցի ընթացքում կլինեն զարգացումներ, որոնք էլ ավելի կխորացնեն Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ թույլ տալով համագործակցության նոր ոլորտներ բացահայտել», - Հանրայինի եթերում հայտարարել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը` հավելելով, որ այցի մասին կլինի հաղորդագրություն։
Նշենք, որ ըստ տեղեկությունների` Վենսը Հայաստան կայցելի այս երկուշաբթի։





























