ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ ավիակիր Abraham Lincoln-ի գլխավորությամբ, երկու մատակարարման նավերի և ափամերձ պահպանության կատերների հետ միասին մտել է Արաբական ծով։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X սոցիալական մեդիա հարթակում։
Ըստ տեղեկությունների՝ նավատորմի գլխավերևում ռազմական ինքնաթիռներ են թռել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Մերձավոր Արևելք խոշոր ուժեր տեղակայելու մասին և Իրանին զգուշացրել էր ուժի կիրառման հնարավորության մասին, եթե վերջինս մերժի համաձայնագիրը։ ԱՄՆ-ն պահանջում է, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը, սահմանափակի բալիստիկ հրթիռների պաշարները և դադարեցնի տարածաշրջանում պրոքսի խմբավորումներին աջակցելը։





























