Լեհաստանը եւ Ուկրաինան ստորագրել են հռչակագիր սպառազինության եւ զինամթերքների համատեղ արտադրության մտադրության մասին։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, տեղեկացրել է DW-ն։

«Մենք քիչ ջանքեր չենք գործադրել, որպեսզի պաշտպանական արտադրանքի համատեղ արտադրության գաղափարը Լեհաստանի եւ Ուկրաինայի ձեռնարկություններում իրականություն դառնա, որպեսզի վերացվեն պատնեշները, որոնք անհնար էին դարձնում տեխնոլոգիաների փոխանակումը կամ բարդացնում էին այն»,- նշել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, նշել է, որ Ուկրաինան եւ Լեհաստանը պատրաստվում են համատեղ արտադրել «դրոններ եւ այլ զինատեսակներ»։