Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ 2023թ․ երկրաշարժերը երկրի տնտեսությանը հասցրել են 104 միլիարդ դոլարի ուղիղ վնաս, իսկ անուղղակի կորուստները կազմել են 150 միլիարդ դոլար, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։

«Այս աղետից անմիջականորեն տուժել է 14 միլիոն մարդ, որոնք ապրում էին 11 նահանգների 120 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։

Երկրաշարժի զոհ է դարձել մեր 53 697 քաղաքացի։ Մեր 107 213 եղբայրներ եւ քույրեր վնասվածքներ են ստացել երկրաշարժի հետեւանքով։ Մենք ստիպված ենք եղել տարհանել 3.5 միլիոն քաղաքացիների։

Երկրաշարժի գոտում գտնվող 2 302 000 շենքերից մոտավորապես 39 555-ը ավերվել է, ավելի քան 199 000 շենք լուրջ վնաս է կրել, իսկ 36 000 շենք՝ միջին աստիճանի վնասվածքներ է ստացել»,- նշել է Էրդողանը։