ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը այցելել է Միլան, որտեղ մեկնարկել են Ձմեռային օլիմպիական խաղերը: Վենսը Իտալիա է ժամանել այնպիսի պատվիրակությամբ, որի համար գործի են դրվել 14 ինքնաթիռ եւ մոտ 100 մեքենա, հաղորդել է Bild-ը: Ինքնաթիռներից մեկը տեղափոխել էրսննդամթերք, երկուսը՝ զրահապատ մեքենաներ, իսկ մնացածը՝ անձնակազմ, անվտանգության աշխատակիցներ եւ պաշտոնական ուղեկցորդներ:
Վենսի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, որը նույնպես ժամանել է Միլան, շտաբը տեղակայվել է Sheraton հյուրանոցում: Հյուրանոցն ամբողջությամբ շրջափակվել է, մոտակայքում կառուցվել է սեւ պաշտպանիչ կառույց, որի մեջ է մտել փոխնախագահի ավտոշարասյունը: Անվտանգության նման միջոցները կիրառվում են այն անձանց համար, ովքեր ենթակա են սպառնալիքի ամենաբարձր մակարդակի:
Այս ֆոնին Վենսի մասնակցությունը ԱՄՆ կանանց հոկեյի հավաքականի եւ Չեխիայի միջեւ խաղին անսպասելի էր: Նա խաղին ներկա էր իր ընտանիքի եւ Ռուբիոյի հետ՝ առանց ուժեղացված անվտանգության կամ տրիբունաների մաքրման:
Վենսի պատվիրակության կազմում են նաեւ ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոն եւ անցյալի մի քանի օլիմպիական չեմպիոններ:





























