Ձերբակալվել է ռուս գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի վրա կրակած չարագործը։ Այս մասին փետրվարի 7-ին տեղեկացրել է «Известия»-ի աղբյուրը։

Զրուցակցի տվյալներով՝ կրակողը ձերբակալվել է։ Հայտնի է, որ նա փորձել է փախչել ինքնաթիռով։ Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւը, որը հարձակումից հետո ծանր վիճակում էր, գիտակցության է եկել։

Նախօրեին տեղեկացվել էր, որ անհայտ անձը մի քանի կրակոցներ է արձակել Ալեքսեեւի վևա, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։

Տուժածին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներից մեկը։ Քննիչները փնտրում էին չարագործին։