Թուրքիայի Իզմիր քաղաքում ապրող Մեսութ Յոնթանը Աթաթուրքին շատ նման լինելու համար  Facebook-ում քննարկումների առիթ է դարձել։

Մեսութ Յոնթան Թուրքիայում միանգամից հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մետրոյում արված նրա լուսանկարը գցվեց Facebook: 60-ամյա Յոնթան նշել է, թե երջանիկ է, որ նման է Աթաթուրքին։ «Տղաս իմ անունով է պրոֆիլ է բացել Facebook-ում։ Ես կարդում եմ մեկնաբանությունները եւ շատ ուրախանում»,-ասել է Մեսութ Յոնթան, հաղորդում է «Հյուրիեթ»-ը: