Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում է NHK-ն։

Սա թույլ կտա երկրի վարչապետ Տակաիչի Սանաեին մնալ իշխանության ղեկին։

Իշխող կոալիցիան կարող է ստանալ 310 տեղ, ինչը նրան կապահովի ձայների երկու երրորդի մեծամասնություն՝ հաշվի առնելով կուսակցության գործընկերոջ՝ «Ճապոնական նորարարական կուսակցության» ստացած տեղերը։