Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քիչ հավանական է համարում Իրանում քաղաքական փոփոխությունը նույնիսկ հնարավոր ռազմական հարվածի դեպքում։ Նա դրա մասին հայտարարել է CNN Türk-ին տված հարցազրույցում։

Ռազմական ճնշման ներքո Իրանում քաղաքական փոփոխությունների հեռանկարների մասին հարցին պատասխանելով՝ Ֆիդանը նշել է, որ նման զարգացում չի սպասում։ Ըստ նրա՝ Թեհրանի հնարավոր արձագանքը, դրանց թվում՝ ամերիկյան ռազմական բազաների վրա հարվածները, կհանգեցնի հակամարտության կտրուկ սրման, որը կազդի ոչ միայն ռազմական, այլև էներգետիկ ոլորտի վրա։

Նախարարն ընդգծել է, որ նման սցենարը լուրջ ռիսկեր կստեղծի տարածաշրջանային կայունության համար և կբարդացնի ահաբեկչության դեմ պայքարը։ Նա նշել է նաև, որ Անկարան հետաքրքրված չէ նման զարգացմամբ և կողմ է ամբողջ տարածաշրջանի համար հնարավոր հեռահար հետևանքներ ունեցող սրացման կանխարգելմանը։