Նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին և, իհարկե, ԱՄՆ նախագահին այն բարգավաճման համար, որը բացվում է և՛ Հայաստանի, և՛ ամերիկյան ժողովրդի համար։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի վենսը։
Մենք ոգևորված ենք այստեղից Ադրբեջան մեկնելու։
Նրա խոսքով, խաղաղության հաստատման ճանապարհին առաջին քայլն է արվել և դրա մի մասն էլ այն է, ինչ մենք այսօր անում ենք, որպեսզի ունենանք Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածություն, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։
«Ես կասեմ, որ 24 ժամ տեղում լինելուց հետո, շատ արդյունավետ օր էր։ Ես կարծում եմ՝ նախագահը հիանալի խաղաղության համաձայնագիր է կնքել, և կարծում եմ, որ վարչակազմը իսկապես ձգտում է դրան։ Ուրախ եմ այստեղ լինել և շարունակել հանդիպումները Ադրբեջանում»,–ասաց նա։
Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելությանը, Վենսն ասաց. «Վաղը մենք այցելելու ենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարևոր վայր է։ Ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել շատ սարսափելի բան մի փոքր ավելի, քան 100 տարի առաջ։ Դա շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Այսպիսով, ես մտածեցի՝ դա հարգանքի նշան կլինի ինչպես զոհերի, այնպես էլ Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է եղել տարածաշրջանում։
Ես ուզում էի այցելել և հարգանքի տուրք մատուցել»։





























